fbpx
Խորհրդարան

Հորեղբոր որդին, տղան, զավակը ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ. Մանե Թանդիլյան

Ազգային ժողովում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծում հիշատակվում են ընտանիքի անդամների համար որոշ սահմանափակումներ, բայց չի հստակեցվում՝ ովքեր են ընտանիքի անդամները։

«Հորեղբոր որդին, տղան, զավակը ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ», – հարցրեց Թանդիլյանը։

Նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունեց, որ ընտանիքի անդամի սահմանում թեև ընդհանրապես այլ օրենքներում կա, բայց այստեղ չկա, կավելացնեն։

Հարցին պատասխանեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․

«Տիկին Թանդիլյան, կարծեմ թե «ընտանիք» հասկացությունը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, և կարիք չկա յուրաքանչյուր օրենքում, որտեղ կա «ընտանիք» բառը, հղում անել էդ օրենքին: Մենք դեռ այս մասին կխոսենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ