fbpx
Աշխարհ

Վուչիչը հայտարարել Է Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացնելու մասին

Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին: Այս մասին լույս մարտի 26-ի գիշերը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, որը Սերբիայում իշխող առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) առաջնորդն է: «Խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ կա՛մ հունիսին, կա՛մ եկող տարվա գարնանը: ՍԱԿ-ի նախագահությունը մեկ ձեռնպահ ձայնով՝ իմ ձայնով, պաշտպանեց վաղաժամկետ ընտրությունների նշանակումը»,-հայտարարել է Վուչիչը: Այս դեպքում, ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով` տեղական ընտրությունները կարող են կայանալ մայիսին:

«Մենք 10-12 ամսվա մեծ դադար կունենայինք ընտրությունների միջև, ինչը մարդկանց հնարավորություն կտար տեղերում քվեարկելու սեփական կամքի և տեղական իշխանությունների աշխատանքի հիման վրա»,-ասել է նա: Alo սերբական թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրներին Վուչիչի կուսակցությունից, հայտնել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիսի 23-ին:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը չէր բացառել սերբական խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ խոստանալով անհապաղ դրանք նշանակել, եթե դա պահանջի ընդդիմությունը: Վերլուծաբանները պնդում են, որ ներկայումս Վուչիչը, հարցումների համաձայն, ունի բնակչության 55 տոկոսի աջակցությունը:

Ընդսմին վերջին ամիսների ընթացքում Բելգրադում տեղի են ունենում ընդդիմության կողմից կազմակերպված զանգվածային հակակառավարական ակցիաներ: Իր հերթին ընդդիմությունը հրապարակել է «Համաձայնություն ժողովրդի հետ» վերտառությամբ ծրագիրը, որի համաձայն` նա մտադիր է պայքարել ԶԼՄ-ների ազատության համար, բոյկոտել հնարավոր խորհրդարանական ընտրությունները և հրաժարվել բոլոր մակարդակների խորհրդարանների ու խորհուրդների աշխատանքին մասնակցելուց՝ Ժողովրդական սկուպշչինայից մինչև տեղական խորհուրդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ