fbpx
Հասարակություն

Մոսկվայից Երևան ավիատոմսերը թանկացել են՝ մայիսյան տոներին ընդառաջ

Մոսկվայից տարբեր ուղղությունների ավիատոմսերը գնային աճ են արձանագրել: Պատճառը մայիսյան տոներն են: Ուսումնասիրությունները կատարել են «Kupibilet» ընկերության մասնագետները:

Հաղորդվում է, որ 2018 թվականի համեմատ թանկացել են ամենատարբեր հանրահայտ երթուղիներ, այդ թվում` Երևան չվերթների տոմսերը: Մասնավորապես, եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսն արժեցել է 13000 ռուբլի, ապա այս տարի տոմսի գինը 13.400 ռուբլի է:

Ակնհայտ թանկացում է նաև նկատվում այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան: Այսպես, դեպի Թբիլիսի տոմսի գինը 11400 ռուբլուց հասել է 16400 ռուբլու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ