Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը իր Ինստագրամյան էջի միջոցով տեղեկացրել է, որ որոշ ժամանակ չի զբաղվելու երաժշտական գործունեությամբ:
Նա նշել է, որ վերջին ալբոմին նվիրված համերգային շրջագայությունը իրեն երջանիկ չի դարձրել ու խոստովանել է, որ շրջագայության վերջում արդեն չի կարողացել թեժ շոու ծրագիր ներկայացնել և երկրպագուներին չի կարողացել փոխանցել դրական լիցքեր:
«Ես որոնումների մեջ էի, փնտրում էի փորձեր ու սխալվում էի, ինչպես և մեզանից շատերը: Հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ ավելի խորքային խնդիրների չեզոքացման վրա: Ուստի, ես չեմ անջատվում, կփրկեմ իմ ամուսնությունը և կդառնամ այնպիսի հայր, ինչպիսին որ ուզում եմ», – գրել է Բիբերը:
Վերջում երաժիշտը երկրպագուներին խոստացել է վերադառնալ երգարվեստ: