fbpx
Խորհրդարան

Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից. Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց, որ մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Նա նաև ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»:

«Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն պատասխանեց, որ կասկածի տակ չի դրվում որևէ մեկի քննադատելու իրավունքը:

«Քննադատության իրավունքն անառարկելի է: Բայց մեր հանրային դիսկուրսը մենք պետք է փոխենք: 25 և ավելի տարիներ մեր հանրային դիսկուրսը եղել է հետևյալը. ով ում հետ «ունի», ով ում հետ «չունի», ով ում ոտքի տակը փորեց, ով ում ոտքի տակը չփորեց, հետո, որ այս մեկը մյուսի ոտքի տակը փորեց, ով այդ մեկին օգնության հասավ, իսկ ով հողը բերեց, շուտ լցրեց այդ մեկի ոտքի տակը: Դիսկուրսի որակը պետք է փոխվի»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ