ՌԴ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գործարար Մհեր Սարաջյանի դին:
«34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառը դանակի մի քանի հարվածներն են: Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ»,- գրում է «Московский Комсомолец»-ը:
Հաղորդվում է, որ Մհեր Սարաջյանը շինարարական ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)