fbpx
Կառավարություն

Հայաստանին հատկացվել է 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհ

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Ծրագրի նպատակն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից Ուրցաձոր, Դիլիջան, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում իրականացնել սոցիալ-տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, ոռոգման ջրի խնայողության, բնակչության եկամուտների և գիտելիքների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա մեղմել մարդածին ճնշումն ինչպես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի, այնպես էլ հարակից բնական էկոհամակարգերի վրա:

Հարմարվողականության հիմնադրամի կողմից 2018 թ. հոկտեմբերին հաստատվել էր նաև «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» 1,43 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագիրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ