fbpx
Զինված Ուժեր

Երկու քրեական գործեր են հարուցվել Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Առաջին գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով: Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», – ասել է Արևիկ Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ