Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը ստեղծել է արհեստական սպիրտ, որը խումհար չի առաջացնում, հաղորդում է Guardian-ը:
Alcarelle կոչվող ըմպելիքն առաջացնում է գինովցածության այն նույն զգացումը, ինչ սովորական ալկոհոլը, սակայն լյարդի վրա բացասական ազդեցություն չունի և խումհար չի առաջացնում:
Նշվում է, որ գիտնականը սինթետիկ սպիրտը ստեղծել է դեռ 1983թ-ին, իսկ 2013-ին փորձել է այն օգտագործել «անվտանգ ալկոհոլի» ստեղծման համար: Այդ ժամանակ Alcarelle-ը փորձարկել են և հայտարարել, որ ըմպելիքը կարելի է օգտագործել որպես սննդային հավելում:
2013թ. գիտնականը չի կարողացել գտնել ֆինանսական աջակցություն և իր գաղափարը կարողացավ կյանքի կոչել միայն 2019-ին: Այս պահին Նաթը ցանկանում է կատարել խմիչքի կլինիկական փորձարկումներ, տալ դրան հաճելի համ և առաջիկա 5 տարում շուկա բաց թողնել:
Գիտնականն ընդգծում է` Alcarelle-ը չի ունենա բացասական ազդեցություն, լյարդի վրա չի ազդի և խումհար չի առաջացնի, սակայն դրա ստեղծման համար օգտագործվում են բազմաթիվ քիմիական միացություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն գործել մարդկային այլ օրգանների վրա: