Աշխարհ

Կազմվել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը

TripAdvisor առցանց-ծառայությունը կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Այն կազմվել է ճանապարհորդների տպավորությունների հիման վրա: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում:

Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի վարկանիշները:

25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Հռոմը: Տասնյակում նաև տեղ են գտել Հունաստանի Կրետե կղզին, Բալին, Փհուքեթը, Բարսելոնան, Ստամբուլը, Մարաքեշը և Դուբայը:

Փետրվարին TripAdvisor-ը կազմել էր աշխարհի լավագույն լողափերի վարկանիշը՝ ճանապարհորդների արձագանքների եւ տպավորությունների հիման վրա: Առաջին հորիզոնականում հայտնվել էր Բայա-դու-Սանչո լողափը, որը գտնվում է Ֆերանդու-դի-Նորոնյա արշիպելագում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ