fbpx
Մշակույթ

Լոս Անջելեսում կցուցադրվի Քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ֆիլմ

Լոս Անջելեսի Հիլզ թաղամասում գտնվող «Ֆորեսթ Լոուն» այգում ապրիլի 7-ին միջոցառում կանցկացվի` նվիրված հայկական կինոյին: Միջոցառումը կրում է «Հայկական կինոյի գիշեր» խորագիրը:

Massispost.com կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Ցվետանա Պասկալևայի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմը:

Ֆիլմը նվիրված է Քառօրյա պատրեազմի երրորդ տարելիցին: Ֆիլմի դիտմանը հաջորդելու է հարց ու պատասխան, որին կմասնակցեն ռեժիսորը և այգու ներկայացուցիչ Ջո Հաջիբեկյանը:

Հաջիբեկյանը իր խոսքում նշել է, որ շատ են կարևորում հայկական մշակույթը և անհրաժեշտ է այդ ահռելի ժառանգությունը հարգել:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսվում է հայ համայնքի գործընկերների նախաձեռնությամբ կազմակերպել հայկական արվեստի գործերի, ձեռագործ իրերի ցուցահանդես:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ