Ռաֆինյան պատմել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Նապոլի».
«Մենք մի քանի հաղորդագրությամբ փոխանակվեցինք Անչելոտիի հետ: Ես հիանում և շատ եմ հարգում Անչելոտիին: Նա ինձ հրավիրեց տեղափոխվել Նեապոլ: Նա ընդմիջման ժամանակ մի քանի անգամ զանգահարեց ինձ ու ասաց. «Ռաֆա, դու կտեղափոխվե՞ս Նեապոլ:
Բայց ես չցանկացա դա անել «Բավարիայի» հանդեպ ունեցած նվիրվածության պատճառով:
Ես նոր պայմանագիր էին կնքել «Բավարիայի» հետ ու ինձ թվում էր, որ հեռանալը սխալ կլիներ»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք,որ Ռաֆինյան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: