fbpx
Իրավական

ՄԻՊ․ «Մի շարք դպրոցներում աղջիկների ու տղաների սանհանգույցները առանձնացված չեն»

ՀՀ մարդու իրավունքների պատշպանի գրասենյակը մոնիթորինգ է իրականացրել 201 դպրոցում և մանկապարտեզում:

«Վիճակը մտահոգիչ է, մենք հույս ունենք, որ կառավարույթյունը այս զեկույցը պարտադիր հիմք է ընդունելու», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չկան սանհանգույցներ, կամ աղջիկների ու տղաների համար նախատեսված սանհանգույցները առանձնացված չեն։

«Շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդությունով վարակելու տեսանկյունից», – ասաց նա։

ՄԻՊ-ը նշեց, որ աշակերտները դպրոցում ջուրը խմում են ծորակից՝ ձեռքերով կամ ընդհանուր մեկ բաժակով։

«Չկա զուգարանի թուղթ, օճառ, սրբիչ», – ասաց Ա. Թաթոյանը՝ ավելացնելով, որ դեպքեր կան, երբ երեխան դպրոցում ընդհանրապես լվացվելու հնարավորություն չունի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ