Մարտի 27-ին, ժամը 02.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 27-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել չորս քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 27-ին, ժամը 18.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 27-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երևան մայրուղում՝ Մարմարաշեն գյուղի կամուրջի մոտ, վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 27-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 102-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։