Թուրքիայի մեջլիսի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Դիարբեքիր (Տիգրանակերտ):
Նա այցից ունեցած տպավորությունների վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում, կցելով նաև լուսանկարներ:
«Ողջ օրը շրջեցինք Դիարբեքիրի գյուղերով: Նույնիսկ չգտանք մեկին, որ համոզեինք: Ուր գնացինք, մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Շուրջպար բռնելուց հետո մեզ ճանապարհեցին՝ ասելով «այստեղ հարց չկա, hewal»,- ասված է գրառման մեջ:
Նշենք, որ hewal-ը քրդերեն բառ է, որը նշանակում է ընկեր, բարեկամ:
Diyarbakır’ın köylerini bütün gün dolaştık.
İkna edecek bir kişi bile bulamadık.
Nereye gitsek büyük coşkuyla karşılandık.
Halay çektikten sonra “burada sıkıntı yok hewal” denip uğurlandık.
🤗 pic.twitter.com/xL9j1WdHL9— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) March 26, 2019