fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի կառավարության 3 անդամ հրաժարական է տվել

Ֆրանսիայի կառավարության երեք անդամ թողնում է իր պաշտոնը` ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի  հաղորդագրությունից:

Կառավարությունը լքում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից եվրոպական գործերի նախարար-պատգամավոր Նատալի Լուազոն, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից թվային տեխնոլոգիաների հարցերի պետքարտուղար Մունիր Մաժուբին և Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն, որն աշխատում է վարչապետին կից պետքարտուղարի կարգավիճակով: Լրատվամիջոցների տվյալներով՝ Լուազոյի հրաժարումը կապված է «Հառա՜ջ, Հանրապետություն» կուսակցությունից Եվրախորհրդարանի ընտրություններին նրա մասնակցության հետ։ Նշենք, որ այդ ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին:

Իրենց հերթին` Գրիվոն և Մաժուբին Փարիզի քաղաքագլխի պաշտոնի պոտենցիալ թեկնածուներ են «Հառա՜ջ, Հանրապետություն» կուսակցությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ