Լուիշ Ֆիգուն կարծում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակին պետք է արժանանա Սերխիո Ռամոսը:
«Անխոս, Սերխիո Ռամոսն արժանի է «Ոսկե գնդակի»: Պաշտպանների և դարպասապահների համար բարդ է ստանալ այս մրցանակը՝ չնայած ժամանակին Ֆաբիո Կանավառոյին հաջողվեց:
Ամեն ինչ կախված է մրցաշրջանի ընթացքում գրանցած արդյունքներից, բայց եթե հաշվի առնենք Սերխիոյի վարպետությունն ու մակարդակը՝ նա պետք է արժանանա այդ մրցանակին»,- Ֆիգուի խոսքը մեջբերել է Marca-ն: