fbpx
Աշխարհ

Ռուսաստանն ու Ղրղզստանը նոր արձանագրություն են ստորագրել ռուսական ռազմակայանի համաձայնագրում փոփոխությունների մասին

Բիշքեկում կայացած բանակցությունների արդյունքում, Ռուսաստանը եւ Ղրղզստանը նոր արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են մտցրել Ղրղզստանի հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին համաձայնագրում: Փաստաթղթերի փոխանակման արարողությանը ներկա են եղել երկու երկրների նախագահներ՝ Վլադիմիր Պուտինը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ռուսական կողմից արձանագրությունը ստորագրել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Նոր նախագծի համաձայն Ռուսաստանը որոշ չափով մեծացնելու է ռազմական օբյեկտների համար իր կողմից վարձակալվող հողատարածքները՝ մոտ 60 հեկտար, եւ դրա համեմատ կաճի ռազմակայանի վարձակալման արժեքը՝ 291,5 հազար դոլարով՝ տարեկան մինչև գրեթե 4,8 միլիոն դոլար: Համաձայնագրում ներառված են նաև այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «անօդաչու թռչող ապարատը» և «անօդաչու ավիացիոն համակարգը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ