fbpx
Մշակույթ

Լուվրը այցելուների թվով ամենամեծ թանգարանն է աշխարհում

louver

Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Լուվրը, որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդ: Թանգարան հաճախելիությունը աճել է 26%-ով։ Աճի պատճառներից են Բեյոնսեի և Jay-Z-ի երաժշտական հոլովակի նկարահանումները Լուվրում:

Երկրորդ տեղում Չինաստանի ազգային, իսկ երրորդում՝ Մետրոպոլիտեն թանգարաններն են։  Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը և Թեյթ ժամանակակից պատկերասրահը, որը Լոնդոնում է:

Ուշագրավ է, որ վերջինս նմանօրինակ վարկանիշերում առաջին անգամ առաջ է անցել Բրիտանական թանգարանից, որը վեցերորդ հորիզոնականում է:

Տասնյակում տեղ են գտել նաև Լոնդոնի ազգային պատկերասրահը, Արվեստների ազգային պատկերասրահը (Վաշինգտոն, ԱՄՆ), Պետական Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ