«Գուանչժոու Էվերգրանդը» ցանկանում է հրավիրել «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
Ինչպես հայտնում է Mirror-ը, Ֆաբիո Կանավարոյի գլխավորությամբ երկրորդ տեղը զբաղեցնելը «Գուանչժոու Էվերգրանդի» համար եղել է հիասթափություն։ Դրա պատճառով թիմը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։ Ռաֆայել Բենիտեսը թեկնածուներից մեկն է:
Բենիտեսը չինական ակումբում կարող է տարեկան 10 մլն ֆունտ վաստակել։ Դա նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Բենիտեսը 2016 թվականի մարտին է գլխավորել «Նյուքասլը»: