Հանրահայտ CNN Travel ճամփորդական ալիքը ներկայացրել է հետիոտնային ճամփորդությունների համար ամենահարմար 23 ուղղությունները։ Այդ շարքում տեղ է գտել նաև Հայաստանը:
«Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» տասնօրյա շրջագայությունը կկատարվի աշխարհի ամենալավ ուղղություններից մեկով, որը, անցնելով լեռնահանքային գագաթներով ու կանաչ անտառներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի և Հաղպատի վանքերն իրար է միացնում: Մենք հնարավորություն ունենք նաև տեսնելու Գեղամա վայրի լեռներն ու բարձրանալու երկրի ամենաբարձր՝ Արագած լեռան գագաթը»,- նշվում է հոդվածում: