Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։
Ներկա պահին 194.678 քվեատուփերից բացվել է 31.551 քվեատուփ: Հաշվարկվել է ձայների 16.21%-ը:
Ըստ այդմ`
իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ստացել է հաշվարկված ձայների 48.67%-ը
ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)` 24.70%
ազգայնական ուղղվածության «Լավ կուսակցությունը»` 7.06%
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը»` 5.79%:
Թունջելի նահանգը (Դերսիմ) միակն է, որտեղ դարձյալ հաղթելու և վերընտրվելու մեծ հնարավորություն ունի Թուրքիայի «Կոմունիստական կուսակցությունը» ներկայացնող թեկնածուն:
Քրդաբնակ որոշ նահանգներում՝ Դիարբեքիրում, Վանում, Բաթմանում, Սիիրթում, Հաքարիում, նախնական արդյունքներով առաջին տեղում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն է (HDP-ԺԴԿ): HDP-ն ներկա պահին ստացել է ձայների 4.88%-ը: