Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։
Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմնիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք նոր սերնդի էքստազի տեսակի թմրամիջոց են։ Հաբերն ուղարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ հայտնաբերվածն առանձնապես խոշոր չափերի «MTMA» տեսակի թմրամիջոց է՝ էքստազիի տարատեսակ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ալեքսանդր Եղիազարյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ մեղադրյալը գրավի դիմաց բաց է թողնվել։
Նախաքննություննը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: