Թունիսում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճանաչել է Սիրիայի իշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։
«Սիրիական հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է երաշխավորի Սիրիայի միասնականությունը և տարածքային ամբողջականությունը, որի մասն է կազմում գրավված Գոլանը», – նշել է Գուտերեշը: