Ապրիլի մեկին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Նույն օրը երկու նախագահները եղան նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, որտեղ նրանք մասնակցեցին Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։