fbpx
Արցախ

Հարգանքի տուրք Եռաբլուրում Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին․ ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ

Այսօր ապրիլի 2-ն է` 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների տարելիցի օրը: Երեք տարի առաջ այս օրը ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թեև մեծ կորուստների գնով, բայց կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու ետ շպրտեցին հակառակորդին:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներն ամփոփված են Եռաբլուրում: Այստեղ այսօր հարգանքի տուրք է մատուցվում Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին:  Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ծաղկեպասակ է դրվել նաև Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ