fbpx
Աշխարհ

Ղազախստանի նախագահը հայտարարել է այբուբենը փոխելու մասին

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ղազախերենից  լատինական գրաֆիկային անցնելու մասին։ Այս մասին հաղորդում է Sputnik Казахстан-ը:

«Այբուբենի ընտրությունը միայն գրավոր ձևի ընտրությունը չէ: Այսօր Ղազախստանը ժամանակի թելադրանքից հետ չի մնում, հարևան երկրները դա նույնպես ընտրել են որպես գրավոր ձև: Աշխարհում ինֆորմացիայի 90 տոկոսը հրապարակվում է լատինատառ: Ինչպես հայտնի է՝ ով տիրապետում է ինֆորմացիային, ապա նրա մոտ զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները», – ասել է նախագահը:

Նա նաև հավելել է, որ շատ ընկերություններ և հասարակական կազմակերպություններ արդեն կիրառում են լատինական այբուբենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ