fbpx
Սպորտ

Մաքգրեգորը վիրավորել է 1.5 մլրդ մուսուլմանի.Ալի Աբդալ-Ազիզ

Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդալ-Ազիզը մեկնաբանել է  Կոնոր Մաքգրեգորի գրառումը:

Իռլանդացին Նուրմագոմեդովի հարսանիքից լուսանկար էր հրապարակել ու վիրավորել Խաբիբի կնոջը` նրան սրբիչ անվանելով: Ավելի ուշ, Կոնորը հեռացրել էր այդ գրառումը։

«Այդ տղան հիմարություններ է ասում, վիրավորում է մարդու կնոջը, ծիծաղում է կրոնի և հավատքի վրա:

Մաքգրեգորը  չի հասկանում, որ վիրավորում է 1.5 մլրդ մուսուլմանի: Կրոնն ու ընտանիքը տաբու են, չի կարելի դրան ձեռք տալ: Տեսնենք` հիմա ինչ կգրեն ԶԼՄ-ները: Կոնոր, դու կորած ես: Նա բռնակալ է և սրիկա»,- գրել է Աբդել-Ազիզը Թվիթերի իր էջում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ