fbpx
Մարզեր

Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Չիվայի բնակիչների հետ

Ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են Չիվայի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը:

Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների գործունեությունը շարունակելու համար:

Մարզպետ Տ. Սարգսյանը խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում Չիվայի բնակիչների պահանջը ներկայացնել գործարար Մհեր Տերտերյանին և նրա հետ քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը:

Այս մասին տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ