Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ

Հրապարակող՝

Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ

Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ, ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի և  Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի հաղորդագրությունում:

Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղևորների: Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտևի մինչև հունվարի 11-ի ժամը 00:00-ն:

Ակցիայի մասնակիցների պահանջն աշխատավարձի բարձրացումն է 20 եվրոյով: Ավելի վաղ բողոքի համանման ակցիաներ են տեղի ունեցել Բեռլինի օդանավակայաններում:

Ամենաթարմ