fbpx
Կառավարություն

Կառվարությունը արտոնություն տրամադրեց «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.1-ից 1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 60 աշխատատեղ` 190,000 դրամ միջին աշխատավարձով:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 220,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.9 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ