Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Մենք թոփ-մակարդակի խաղ ցույց չտվեցինք, բայց մեր թիմը պայքարեց: Մարդիկ ցանկանում են, որ «Լիվերպուլը» խաղա այնպես, ինչպես «Մանչեսթեր Սիթին», բայց մենք չենք կարող դա անել: Մենք խաղում ենք մեր ֆուտբոլը:
Մենք արդեն 82 միավոր ունենք. հիանալի արդյունք այս խելահեղ առաջնությունում: Ես իսկապես հպարտ եմ դրանով: Սա անհավանական է:
Բարդ տարի է բոլոր թիմերի համար: Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար պետք է 70-75 միավոր վաստակել, իսկ տիտղոսի համար՝ մոտ 90: «Լիվերպուլը» դեռ մասնակցում է չեմպիոնական մրցավազքին, և դա հրաշալի է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն: