«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները:
«Ես միաժամանակ չեմ կարող լինել և կուսակցության, և ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող էպաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար էհրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց նորընտիր նախագաը:
Սասուն Միքայելյանը նաև նշեց, որ երբևէ «Երկրապահ»-ը որևէ կուսակցության կցորդ չի դարձնելու: