Armenian Helicopters ընկերությունում այսօր ներկայացվել է բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ Շնորհանդեսի ընթացքում առողջապահության, կապի և տրանսպորտի նախարարները, ինչպես նաև ավիաոլորտի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում սանիտարական ավիացիայի զարգացման հնարավորությունների ու դրա արդյունքում բուժօգնության մատչելիության ու հնարավոր փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:
Ծառայությունը թույլ կտա նաև քառակի կրճատել Հանրապետության ցանկացած տարածքից հիվանդներին Երևան տեղափոխելու ժամկետը: 6 ծանր հիվանդությունների դեպքում ուղղաթիռով շտապբուժօգնությունը կիրականացվի պետպատվերի շրջանակներում։
«Մենք դա արեցինք». այսպես է մեկնաբանել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս նոր ներդրումը իր ֆեյսբուքյան էջում:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/281087549480297/?v=281087549480297