Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը:
Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով` ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ:
Փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր գահի կեղծ լինելու շուրջ վեճերի հետ: Երկար ժամանակ հավատում էին, որ Նապոլեոնի ընդամենը հինգ գահ կա: Դրանցից մեկը Փարիզի «Tuileries» պալատում է, մյուսը՝ Սենթ-Ամպի ամրոցում, երրորդը՝ Սենատում, որտեղ մնացել է մինչ օրս, չորրորդը՝ Օրենսդրական Կորպուսում (այժմ Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում:
Այնուամենայնիվ, աճուրդի տունը հավաստիացնում է, որ «փորձագետներն այս լոտը վեց ամիս ուսումնասիրել են», և դրա կեղծ լինելը կասկածի տակ է, իսկ լոտի պատմությունը` փաստաթղթավորված:
Աճուրդի տան հայտարարության համաձայն` 19-րդ դարի վերջում ամերիկացի բարերար Մայքլ Հենրի դե Նենսը Նապոլեոնի այս գահը նվիրաբերել է Սան Ֆրանցիսկոյոի Գեղարվեստի թանգարանին: Գահը նրան հանձնել էր ֆրանսիացի բարեկամը, որը եղել է կայսեր մտերիմներից: