ՀՀ ազգային ժողովը, ապրիլի 8-ի արտահերթ նիստի ժամանակ, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային: