fbpx
Տնտեսություն

Փաշինյանը հայտարարել է Հայաստանում հայկական հեռուստացույցեր արտադրելու մասին

Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում շուտով հայկական հեռուստացույցների արտադրություն կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է aysor.am լրատվականը:

Նա, խոսելով ընտրություններից հետո տնտեսության ոլորտում իրականացվելիք հեղափոխության մասին, ասաց, որ շուտով Հայաստանում մի շարք գործարաններ կբացվեն, բայց չմանրամասնեց։

«Ես, իմիջիայլոց, ասել էի, որ Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու։ Հույս ունենք, որ հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի հայկական բրենդը հաջողություն կունենա։ Մենք ամեն ինչով կաջակցենք, որ տեղի ունենա», – ասաց Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ տեքստիլի արտադրության ոլորտում աշխուժություն կա և շուտով Շիրակի մարզում տեքստիլի արտադրություն է բացվելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ