fbpx
Զինված Ուժեր

Զինվորականների մասին ԲՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը հավանության չարժանացավ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փոփոխություն է կատարել և առաջարկում է բանակ զորակոչված 18 տարեկան երիտասարդներին թույլ չտալ մեկնել առաջնագիծ՝ մարտական հերթապահության։

Էնֆիաջյանը իր ելույթի ժամանակ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 2017-ին զինված ուժերում տարբեր պատճառներով մահվան 66 դեպք է գրանցել, 2018-ին՝ 49 դեպք։ Մահացած զինծառայողների թվում, ըստ պատգամավորի, շատ են 18 տարեկանները։

«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը հետաքրքրվեց՝ ունի՞ Զինված ուժերը ռեսուրս առաջնագիծը պահպանելու, կա՞ վիճակագրություն։ ԱԺ փոխնախագահը, ի պատասխան նշեց, որ ռեսուրսի մասին վիճակագրությունը փակ է։

«Չորս անգամ զորակոչի հնարավորության դեպքում հնարավոր է իրականացնել մարտական հերթապահություն։ Գործարկվել են տարատեսակ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի պրոֆեսիոնալներին ընդգրկվել մարտական ծառայության մեջ», – ասաց Էնֆիաջյանը՝ մատնանշելով Իսրայելի զինված ուժերի փորձը, որտեղ մեկ տարվա ընթացքում ստանում են մարտական պատրաստվածություն, հետո միայն անցնում հիմնական ծառայության։

«Չեմ համաձայնի, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել», – արձագանքեց Տիգրան Կարապետյանը։

Նախագծին ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ