fbpx
Աշխարհ

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է Ստամբուլի 38 շրջանում վերահաշվարկ անելու մասին ԱԶԿ-ի դիմումը

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ժամեր տևած քննարկումից հետո մերժել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 38 շրջանում քվեների վերահաշվարկ կատարելու մասին դիմումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում` Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը:

Էրդողանի գլխավորած կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգտին տրված շուրջ 17 հազար քվե այլ կուսակցությունների հաշվին է գրանցվել:

Իշխող կուսակցությունը պահանջել էր ձայների վերահաշվարկ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ