Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։
«Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է նստավայրի դիմացի կարմիր գորգի վրա, սակայն երբ Մեյի մեքենան մոտեցել է, կանցլերը չի եղել այնտեղ, և Մեյը մենակ է ուղևորվել շենք»,- գրում է Politico պարբերականը։
Շենք մտնելուց որոշ ժամանակ անց երկու կանայք միասին դուրս են եկել և լրագրողների ներկայությամբ միմյանց ձեռք սեղմել։ Կանցլերը ներողություն է խնդրել ուշացման համար և խնդրել կրկնել Մեյի ժամանումը տեսախցիկների առջև։
Հանդիպումը շարունակվել է մոտ 1․5 ժամ։ Բանակցությունների արդյունքներով՝ Մերկելն ու Մեյը պայմանավորվել են ապահովել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված ելքը, քննարկել են իրավիճակը Եմենում և Լիբիայում։