Հունիսի 6-ին` մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է դաշնակահարի մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։