Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին ապրիլի 9-ին այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցավ Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ուալիդ Բուխարին։
Սաուդյան Արաբիայի դեսպանը Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: