Աֆրիկայի հարավում` Լեսոտո թագավորությունում, հայտնաբերվել է հազվագյուտ չափերի ադամանդ: Այն կշռում է 72 կարատ: Ադամանդը դեղնավուն երանգ ունի:
Հանքավայրը, որտեղ հայտնաբերվել է ադամանդը, շատ հայտնի է: Մինչ այս` նույն հանքավայրից հայտնաբերվել են նաև 46, 70 և նույնիսկ 326 կարատ կշռող ադամանդներ:
Ընդհանրապես Լեսոտոյի թագավորությունը վերջին տարիներին աշխարհում ամենամեծ չափերի ադամանդ մատակարարող երկիրն է:
2018-ին այստեղ հայտնաբերվել էր 910 կարատ քաշով ադամանդ: Աշխարհում սա հինգերորդ ցուցանիշն է:
Իսկ երբևէ հայտնաբերված ամենածանր ադամանդը կշռում է 3106 կարատ և կոչվում է «Կուլլինան»: Այն նույնպես հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում` Պրետորիայից ոչ հեռու, 1905 թվականին: Տրանսվաալի կառավարությունն այն նվիրել էր բրիտանացի միապետ Էդուարդ VII-ին` որպես շնորհակալություն` գաղութին ինքնավարություն տրամադրելու համար: