fbpx
Քաղաքականություն

ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը. Պարույր Հովհաննիսյան

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ:

Նա նշել է, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը:

Հիշեցնեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ, որտեղ նա ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ