Ուգո Լյորիսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Կարևորագույն խաղ էր, լավ հաղթանակ տարանք` մինչև վերջ ճնշում գործադրելով: Դժվար էր, բայց ներդրեցինք ողջ ուժերը:
Ինչ վերաբերում է 11-մետրացին, որը նշանակվեց VAR-ի կիրառումից հետո, ապա ես այդ պահը չտեսա: Սա խաղի մի մասն է, մենք պետք է ընդունենք սա: Մնացինք խաղի մեջ, և դա մեզ էլ ավելի լիցքավորեց:
Քեյնի վնասվա՞ծքը. հուսով եմ` այն այնքան էլ լուրջ չէ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ես զգում, երբ քո լավագույն ֆուտբոլիստներից մեկը լքում է դաշտը: Բայց մենք ուժ գործադրեիցնք և խաղն ավարտեցինք, ինչպես` պետք էր»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում BBC-ն: