Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումում (WSIS):
Նա ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։