Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի ստացած վնասվածքը։
«Նա ուժեղ հարված է ստացել:
Մեսիի մոտ գեմատոմա է առաջացել: Վաղը բժիշկները կստուգեն նրան, ինչից հետո պարզ կլինի, թե որքան բաց կթողնի»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, ում խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում Մեսսին հարված է ստացել դեմքին: Սմոլինգի հետ բախումից հետո նրան մի քանի րոպե բժշկական օգնություն են ցուցաբերել։