fbpx
Տնտեսություն

Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ն խաթարի իր գործունեությունը․ ՊԵԿ նախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ «Սպայկա» ընկերությունում իրականացված հաշվարկի հիմքում դրված 7 մլրդ դրամ գումարն ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է և իր կարծիքով այդ գումարն աճելու է հետագա հաշվարկներից հետո։

«Նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերի ձեռքբերման գործընթացում ենք, և այդ փաստթղթերն ունենալուն պես հաշվարկներ կկատարենք և արդյունքի մասին կտեղեկացնենք։

Եթե ունենք 3.5 տարվա ժամանակաշրջանին առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, ժամանակագրական առումով մենք դրա միայն 30 տոկոսին առնչվող փաստաթղթեր ունենք, որոնց վերաբերյալ կատարել ենք հաշվարկներ», – ասաց ՊԵԿ նախագահը։

Անանյանը պատասխանեց նաև՝ «Բեստ Ֆրութ» ընկերության շուկա մտնելու վերաբերյալ տարածված լուրերի մասին հարցին․

«Առաջին անգամ եմ լսում «Բեստ ֆրութ» ընկերության մասին։ Մենք «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։

Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ն խաթարի իր գործունեությունը։ Բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի», – ասաց Անանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ