fbpx
Հասարակություն

Վարչապետը անդրադաձավ ծառայությունից խուսափած և սփյուռքում ապաստանած երիտասարդներին

Ապրիլի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետին հարցրին այն երիտասարդների մասին, ովքեր խուսափել են բանակից, պատսպարվել են սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտքը՝ ծառայելով բանակում։

Փաշինյանն ասաց, որ լավագույն լուծումը կլինի, որ սփյուռքում ապաստանած այդ երիտասարդները վերադառնան ու ծառայեն։ Նա ասաց, որ հայրենիք ունենալը մեծ պատասխանատվություն է, և կուզենար, որ մարդիկ ստանձնեին այդ պատասխանատվությունը։

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը նշեց, որ կան տղաներ, ովքեր հենց սփյուռքում են մեծացել: Իսկ Փաշինյանը պատասխանեց, որ հայկական բանակում կան ծառայողներ, որոնք նույնիսկ հայերեն չեն հասկանում, այնպես որ մենթալիտետի տարբերությունը խոչընդոտ չէ ծառայության անցնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ