fbpx
Իրավական

Զննում անցնող մարդու մասին տեսանյութը հրապարակող մաքսավորն աշխատանքից ազատվել է

Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, ով տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է:

Նշենք, որ համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա, իսկ տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ